25/08/2021

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 4 պրոբացիայի շահառուներ սույն թվականի օգոստոսի 25-ին մասնակցեցին Լոռու մարզային գրադարանի, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառումը նվիրված էր ռուս գրականության դասական, համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից Ֆյոդոր Դոստոևսկու կյանքին և գործունեությանը' մասնավորապես նրա հայտնի «Ոճիր և պատիժ» ստեղծագործության 155 - րդ հոբելյանական տարվան: Շահառուները դիտեցին ճանաչողական ֆիլմ, ծանոթացան գրողի կյանքին և մի շարք հետաքրքիր մանրամասներին, ունկնդրեցին ստեղծագործությունից հատվածներ, ինչպես նաև կարծիքներ և վերլուծություններ «ոճիր» և «պատիժ» հասկացությունների վերաբերյալ: Միջոցառման ավարտից հետո շահառուները շրջեցին ընթերցասրահներով և հնարավորություն ստացան օգտվելու գրադարանի հարուստ գրապահոցից:

Միջոցառումն ուղղված էր Լոռու մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր ուսումնաճանաչողական բնույթ: