2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում Արարատի մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուները հնարավորություն կունենան դիտել թատրոնում բեմադրվող բոլոր ներկայացումները, ինչպես նաև մասնակցել կազմակերպվող մշակութային միջոցառումներին։