25/09/2020
2020  թվականի  սեպտեմբերի  24-ին  վերասոցիալականացման  ծրագրի  շրջանակներում Պրոբացիայի  ծառայության  Սյունիքի  մարզային  մարմնի աշխատակիցների  կողմից կազմակերպվել  է   մարմնում հաշվառված  թվով  5  շահառուների  այց՝ Մեղրիի գեղարվեստի ազգային կենտրոն,   որտեղ վերջիններս ծանոթացել են հայկական գորգագործության արվեստին, պատմությանը: Կենտրոնի տնօրենը շահառուներին ներկայացրել է նաև հայկական ավանդական զարդերի, նախշերի նշանակությունը և կարևորությունը մշակութային ժառանգության մեջ: