25/10/2021
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Լեհական օգնություն» ծրագրի ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության պետական ​​կառավարման ակադեմիայի ծրագրի շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 18-22-ը մեկնարկեցին առցանց «Պրոբացիա, հաշտարարություն և էլեկտրոնային մոնիթորինգ» թեմայով դասընթացները:
Դասընթացները վարեցին պետական ​​գերատեսչություններում մեծ մասնագիտական ​​փորձ ունեցող փորձագետներ՝ պրոբացիայի, հաշտարարության և էլեկտրոնային մոնիթորինգի առանձնահատկություններին վերաբերող հարցերի ոլորտում:
5-օրյա սեմինարը, որը ներառում էր դասախոսություններ, քննարկումներ և փորձի փոխանակում ստեղծեց  համագործակցության ընդլայնման հարթակ, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Լեհաստանաում գործող պրաբացիայի ծառայության քաղաքականությանը, գործառույթներին, իրավասություններին, պրոբացիայի զարգացման փուլերին և ընթացքին:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհեցին հավաստագրեր: