25/10/2021
2021 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը հյուրընկալեց  Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի հրավերով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության մեծահասակների կրթության բնագավառում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպություններից բաղկացած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում բանտային կրթության միջազգային ցանցի ներկայացուցիչներ:
Պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ Պրոբացիայի ծառայության ընդհանուր գործունեությանը, ինչպես նաև իրականացվող վերականգնողական և վերասոցիալականացման ծրագրերին:  
Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը պատվիրակության հետ շրջայց կատարեց Պրոբացիայի ծառայությունում, ներկայացրեց դասասենյակները, որտեղ իրականացվում են վերասոցիալականացման աշխատանքները, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների աշխատանքային գործընթացը:
Պատվիարակությունը մեծ հետաքրքրությամբ ունկնդրեց Ծառայության պետի կողմից պատրաստված զեկույցը, որը ներառում էր նաև 2021 թվականին Պրոբացիայի  ծառայության կողմից կատարված աշխատանքները և հարց ու պատասխանի միջոցով ստացավ սպառիչ պատասխաններ Պրոբացիայի ոլորտի վերաբերյալ: