2021թ․ հոկտեմբերի 24-ին, շարունակելով «Թողլինիմաքուրայգի» խորագրով իրականացվող միջոցառումները, Սևան քաղաքի «Երազանքների այգի»-ում կազմակերպվեց ծառատունկ, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառու: Մասնակից շահառուների կողմից տնկվեց 15 տնկիներ, և վերջիններս պատրաստակամություն հայտնեցին զբաղվել նաև տնկիների հետագա խնամքով: