Շարունակելով վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները, հոկտեմբերի 25-ին ՀՀ Պրոբացիայի Արարատի մարզային մարմնում հաշվառված 15 շահառու այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան Սպարապետի անցած ուղուն և Հայոց բանակի կազմավորման, ինչպես նաև արցախյան գոյամարտում ունեցած ներդրմանը։
Միաժամանակ, շահառուների ցանկությամբ կազմակերպվեց այց Խոր Վիրապ Վանական համալիր, որտեղ վերջիններս մոմավառություն կատարեցին հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը չխնայած հայորդիների համար։