Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցները մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառուների հետ այցելել են Իջևանի «Վերնատուն»պատկերասրահ, որի ընթացքում իրականացվել է ուսումնասիրություն և քննարկում տարածաշրջանի նկարիչների գործերի վերաբերյալ։
Պատկերասրահ այցելությունն ուներ մի քանի նպատակ՝ բարձրացնել շահառուների գեղագիտական և մշակութային ճաշակը, նպաստել շահառուների հոգևոր գիտելիքների ձեռքբերմանը, խրախուսել ազատ ժամանակը թանգարանային միջավայրում անցկացնելուն։