25/11/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.բ-ԳԾ-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։   
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.բ-ԳԾ-1) թափուր պաշտոնը զբաղեցնող պրոբացիայի ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառի փորձի, մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (Պաշտոնի անձնագիր)։
 
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են ՝
1) «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն».
2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր».
3) Իրավագիտություն».
4) «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն».
5) «Սոցիալական աշխատանք».
6)«Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1․ Դիմում (Դիմում ձև 1)
2․ անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3․ ինքնակենսագրություն,
4․ տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորման կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելը հավաստող  փաստաթղթի (երի) պատճեն,
5․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճեն,
6․ պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն,
7․ երկու լուսանկար՝ 3x4 չափսի
8․ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ․ ( տեղեկանքներ՝ քաղվածք ամբուլատոր քարտից, նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերներից)։
9․ գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին (Հայտարարություն ձև 3),
10․ այլ փաստաթղթեր։
 
Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Քաղաքացին լրացնում է դիմումը և կցում ահրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը։
 
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 04-ը ներառյալ՝ cadrer@probation.am  էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
 
Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել 2024 թվականի դեկտեմբերի 04-ը՝ ժամը 24։00-ն, իսկ թղթային ներկայացնելու դեպքում՝ 2024 թվականի դեկտեմբերի 04-ը՝ ժամը 18։00-ն։ Եթե 7-րդ օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա տվյալ դեպքում վերջնաժամկետ է համարվում ոչ աշխատանքային օրվա հաջորդող աշխատանքային օրը։
 
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10։00-ից 12։00-ն և 14։30-ից 17։00-ն։
 
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հունվարի 08-ին՝ ժամը 10։30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում ( ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1):
 
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով 2025 թվականի հունվարի 10-ին՝  ժամը 10։30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում ( ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1):
 
Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ։
 
Հիմնական աշխատավարձը 326144 (երեք հարյուր քսանվեց հազար  հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
 
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները, ինչպես նաև հարցազրույցի հարցաշարում ներառված առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից․
1․ ՀՀ Սահմանադրություն (հոդվածններ 1-50-րդ, գլուխ 5-րդ)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1
2․ ՀՀ Քրեական օրենսգիրք (գլուխներ 10-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191266
3․ ՀՀ Քրեակատարողական օրենսգիրք (հոդված 13-րդ, գլուխներ 7-10-րդ, 12-րդ, 20-րդ, 24-25-րդ, 27-29-րդ)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189477
4․ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք (գլուխներ 4-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 28-րդ, 39-րդ)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=168423
5․ «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՀ օրենք
հղումը՝​ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190082
6․ «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք
հղումը՝​ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187978
7․ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 452-Ն որոշում

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ․ 015-40-02-25, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am)