Նկատի ունենալով Պրոբացիայի ծառայության աճող դերը մեր պետության հասարակական կյանքում ՀՀ պրոբացիայի ծառայությունը և Հայ - Ռուսական համալսարանը 2021 թվականի հունվար ամսին կնքեցին համագործակցության հուշագիր: Հայ - Ռուսական համալսարանն առաջին ուսումնական հաստատություններից մեկն է, որ գիտակցեց քրեակատարողական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, որի կարևոր ուղղություններից մեկը համարվում է այլընտրանքային պատիժների համակարգի զարգացումը, և ցույց տվեց իր պատրաստակամությունը նպաստելու այս ինստիտուտի ձևավորմանը:
Հուշագրի կարևոր դրույթներն են համարվում՝ Համալսարանի գիտական ներուժի օգտագործումը պրոբացիայի ծառայության անձնակազմի վերապատրաստման համար համատեղ ծրագրի շրջանակներում, տեսական և գիտական հետազոտություններ` «Պրոբացիայի մասին» ՀՀ գործող օրենքը բարելավելու համար, ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում պրոբացիայի ծառայությունում:
Учитывая возрастающую роль службы Пробации в общественной жизни нашего государства Служба Пробации РА и Российско-Армянский университет январe 2021 г. заключили меморандум о сотрудничестве. Российско-Армянский университет одним из первых общеобразовательных учреждений осознал необходимость реформы уголовно-исполнительной системы, одним из важнейших направлений которой является развитие системы наказаний, альтернативных лишению свободы и продемонстировал готовность содействовать становлению данного института.
Важными положениями меморандума являются: использование научного потенциала университета для подготовки квалифицированных кадров службы пробации в рамках совместной программы, теоретико-научные исследования в целях совершенствования действующего закона РА «О пробации», обеспечение прохождения практики студентами в Службе пробации.