26/02/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում մեկնարկել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի և Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ -ի կրթության հոգեբանության և սոցիալոգիայի ֆակուլտետի ուսանողների ուսումնական պրակտիկան։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում են պրոբացիայի ծառայության նպատակներին, սկզբունքներին, ծառայությունում իրականացվող գործառույթներին, հատկապես շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներին՝ ուղղված կրկնահանցագործությունների կանխարգելմանը և շահառուների առավել արդյունավետ վերաինտեգրմանը հասարակություն։