26/03/2019
2019 թ. մարտի 25-ին և 26-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցներն աշխատանքային գործնական հանդիպում են ունեցել Նիդերլանդական Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսի և Սթեֆան Պիթսի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր «Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում փորձի փոխանակումը, առկա խնդիրների և դրանց լուծումները գտնելու հարցերի քննարկումը:

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները միջազգային փորձագետներին են ներկայացնել իրենց կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը, ՔՀԿ-ներ կատարվելիք այցելությունները և դատապարտյալների հետ ունեցած հանդիպումների ընթացակարգը:
Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին անդրադարձել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի եվրոպական փորձին, մասնավորապես Նիդերլանդներում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: