ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը ս․թ․ մարտի 6-ին կազմակերպել է «Իրավագիտակցության բարձրացման» դասընթաց, որին մասնակցել են բաժնում հաշվառված թվով 12 շահառուներ։
Դասընթացի ընթացքում պրոբացիայի շահառուները հարց ու պատասխան ձևաչափով ծանոթացել են «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկություններ ստանալու իրավունքին, ժամկետներին և մերժման հիմքերին» և «Աշխատանքային հարաբերություններ» թեմաներին, յուրաքանչյուր շահառուի հետ քննարկվել են իրենց խնդիրների լուծման հետ կապված օրենսդրական կարգավորումները, բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները: