26/09/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը և ծառայության աշխատակիցները մասնակցել են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող AISPIRA ծրագրի փակման արարողությանը:
 
Արամ Նիկոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել AISPIRA ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները՝ առանձնացնելով մի քանի ուղղություններ, որոնք շրջանակներում ծառայությունը պատրաստակամություն է հայտնում շարունակելու սերտ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում պրոբացիայի զարգացմանը։
 
Ձեռքբերումների, արդյունքների գնահատման և դրանից բխող առաջարկությունների հիման վրա ծրագրի գործընկերների հետ քննարկվեցին, թե ինչպես կարելի է շարունակել Հայաստանում քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի զարգացումը։
 
Քննարկումը հնարավորություն ընձեռեց կիսվելու կարիքներով և համագործակցության վերաբերյալ գաղափարներով։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը: