Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված շահառուների վերասոցիալականացումն իրականացնելու նպատակով կազմակերպվել է սեղանի թենիսի առաջնություն։
Երևանի մարզադպրոցներից մեկում անցկացված սեղանի թենիսի մրցաշարին մասնակցել է Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված 18 շահառու։
Առաջնությունը սկսել է Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանայի օրհնությամբ, անցել ակտիվ և լարված պայքարում, իսկ հաղթողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։