27/03/2019
2019 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնում հաշվառված թվով 20 շահառուներ հնարավորություն են ունեցել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևելու ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
Ֆուտբոլային հանդիպման տոմսերը շահառուներին տրամադրվել էր ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ http://probation.am/hy/news/20032019 նպաստելով նրանց վերասոցիալականացմանը և հասարակություն վերաինտեգրմանը: