ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության միջև կնքված համատեղ հուշագրի շրջանակում 2022 թվականի ապրիլի 27-ին մարմնում հաշվառված թվով 11 շահառուների հետ կազմակերպվել է դասընթաց-խորհրդատվություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի շահառուներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ հարցերը, աջակցման հնարավոր ուղիները, ինչպես նաև առաջարկություններ են ներկայացվել վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: