27/05/2019
Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը հյուրընկալել է միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավարևելյան Եվրոպայի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը։  
Ծառայության պետը ողջունել է հյուրերին և ներկայացրել ծառայության ստեղծման պատմությունը, հիմնական գործառույթներն ու կառուցվածքը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձել  IRZ-ի հետ ունեցած համագործակցությանը:
Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ IRZ պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Ծառայության հետ և աջակցելու նրա կայացման գործընթացում: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի ծառայողների վերապատրաստմանը և ուսումնական այցերին վերաբերող մի շարք հարցեր։