27/06/2024

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից 2024 թվականի կազմակերպվել է այցելություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։ Ծրագրին մասնակցել է 11 շահառու։

Տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի տնօրինության տարիներին թանգարանը դարձել է մայրաքաղաքի սիրված մշակութային օջախներից մեկը։ Շահառուներն այնտեղ ունկնդրել են ինքնատիպ նախագծած թանգարանի սպենդիարյանական շնչով հագեցած ցուցադրությունը և մշտական ցուցադրության մեջ տեղ գտած թանգարանային այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը և «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության ազդագիրը։ Հետագայում ֆոնդերը համալրվել են և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր։

Միջոցառումն ուղղված էր մշակութային արժեքների կարևորմանը և կրում էր ուսուցողական բնույթ։