27/10/2017
2017 թվականի հոկտեմբերի 27–ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի առաջին բաժինը կազմակերպել էր այց Սերգեյ Փառաջանովի թանգարան Պրոբացիայի պետական ծառայության Երևանի առաջին բաժնում հաշվառված շահառուների համար։
Այցի նպատական էր շահառուներին ծանոթացնել Սերգեյ Փառաջանովի ինքնաոճ գործունեությանը և մեզ թողած մշակութային ժառանգությանը։
Այցելության ընթացքում ներկայացվեց Սերգեյ Փառաջանովի թանգարանի ստեղծման պատմությունը, նրա կենսագրությունը և ստեղծագործական կյանքը, մասնավորապես Սերգեյ Փառաջանովի կողմից ստեղծված գծանկարները, ֆիլմերի համար արված էսկիզները, կոլաժները և 20-րդ դարի համաշխարային ճանաչում ունեցող ֆիլմերի, ինչպիսիք են «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները» «Կիևի որմնանկարներ», «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), պատմությունը։