27/10/2023
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված թվով 17 շահառու այցելեցին Արագածոտնի  մարզի  Մուղնի  համայնքում  գործող  Սուրբ Գևորգ  Եկեղեցի, որտեղ  Արագածոտնի  թեմի  առաջնորդ՝  Գերաշնորհ  Տեր  Մկրտիչ  Եպիսկոպոս  Պռոշյանի  օրհնությամբ  ու  հոգևոր  հովիվներ Տ․ Փառեն, Տ.Մանուկ, Տ.Գրիգոր և Տ․Եղիշ  քահանաների մասնակցությամբ  անցկացվեց  հոգևոր  զրույց։ Արարողությանը  ներկա  էին  նաև  Աշտարակ  համայնքի  ղեկավարի  տեղակալ  Ս․ Մովսիսյանը, ՀՀ Արագածոտնի մարզի  դատախազի  տեղակալ Գ.Հարությունյանը։
Հոգևոր  զրույցից  հետո  շահառուները  հյուրընկալվեցին  եկեղեցուն  կից  գործող  տաղավարում, որտեղ  թեմի  առաջնորդարանը  կազմակերպել  էր    քաղցրավենիքի  հյուրասիրություն։
Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների հոգևոր արժեքների ձևավորմանը, կատարված արարքի հետևանքների գիտակցմանը, ինչպես նաև  հասարակությունում առավել արդյունավետ վերաինտեգրմանը: