2022 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցավ աշխատաժողով, որտեղ ներկայացվեցին և քննարկվեցին «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում ԵԽ-ի կողմից վերանայված մոդուլների հիման վրա իրականացված պիլոտային դասընթացների արդյունքները:
Աշխատաժողովի ընթացքում առցանց մասնակցեցին նաև ԵԽ միջազգային և ազգային փորձագետներ, ովքեր ներկայացրեցին Միացյալ Թագավորության փորձը, ինչպես նաև հանդես եկան կարևոր առաջարկներով ՝ պրոբացիայի ծառայողների կարողությունների հետագա զարգացման համար:
Աշխատաժողովի ավարտին վերանայված ուսումնական ծրագրի հիման վրա իրականացվող կասկադային դասընթացներին մասնակից պրոբացիայի աշխատակիցները ստացան մասնակցության վկայականներ: