28/03/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված  14 շահառու 2023 թվականի մարտի 28-ին վերասոցիալականացման շրջանակներում այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան: Շահառուները մեծ հետաքրքրությամբ  ծանոթացան թանգարանում ցուցադրված բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող նմուշներին՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։