28/03/2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

 
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Շիրակի մարզային մարմնի  (այսուհետ՝Մարմին) պետի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.ը-Գ1-1).

  • Հիմնական գործառույթները՝

Մարզային մարմնի պետը`

  1. ապահովում է Ծառայության պետի հանձնարարությամբ տարածքային մարմիններում ընդհանուր գործունեության ուսումնասիրության և համակարգման աշխատանքները.
  2. ապահովում է ծառայողական քննությունների իրականացման աշխատանքները.
  3. ապահովում է ծառայության տարածքային մարմինների կողմից Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները՝ ապահովելով միատեսակ իրավակիրառ պրակտիկան.
  4. ապահովում է ծառայողների կողմից «e-probation» էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված շահառուների անձնական գործերի վարման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները.
  5. պատիժների, անվտանգության միջոցների և խափանման միջոցների պատշաճ և օրենքներին համապատասխան կատարումը ստուգելու նպատակով ապահովում է շահառուի բնակության կամ պատժի կրման վայրեր այցելությունների կատարման աշխատանքները.
  6. Ծառայության պետի հանձնարարությամբ ապահովել Պրոբացիայի ծառայության պետի  ցուցումների և հանձնարարականների նախագծերի մշակման աշխատանքները.
  7. ապահովում է խորհրդատվության տրամադրման և մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքերը՝ հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին.
  8. ապահովում է միջազգային և տեղական գործընկերների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքները.
  9. ապահովում է ոլորտին վերաբերվող խնդիրների վերհանման, ուսումնասիրման, վերլուծման և օրենսդրական առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  10. ապահովում է Ծառայության շահերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, իրավապահ և այլ պետական մարմիններում.
  11. ապահովում է Ծառայությանն ուղղված դիմումների, բողոքների և այլ գրությունների ուսումնասիրման, պատասխանների նախապատրաստման աշխատանքները.
  12. ապահովում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը.
  13. ապահովում է Պրոբացիայի ծառայության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի, Պրոբացիայի ծառայության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրավական խորհրդատվության աշխատանքները:
  • Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  1. Բարձրագույն կրթություն:
  2. Մարզային  մարմնի  պետ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, Պրոբացիայի ծառայության մասին ՀՀ օրենք, Պրոբացիայի մասին ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N452-Ն որոշմամբ հաստատված «Ներքին կանոնակարգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության», ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրաման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
  4.  Պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
  5. Կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում.
  6. Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
  7. Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
  8. Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
  9. թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 6 ամիս.
  10. աշխատավարձի չափը՝ 366.912 (երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր տասներկու) դրամ.
  11. աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7
  12. ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

 

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն.
  1. գրավոր դիմում (ձևը կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  5. ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  6. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  7. լուսանկար՝ 3X4 չափսի,
  8. բժշկական տեղեկանք:

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
 

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 02.04.2024թ.:

 
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: