28/05/2017
2017 թվականի մայիսի 28-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց պրոբացիայի շահառուների այցը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր(1968թ.), Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն(1978թ.):
Այցի մասնակիցներին տրամադրվեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի վերաբերյալ նյութեր: Անչափահաս շահառուները փաստեցին, որ նմանատիպ այցերը օգնում են ճանաչելու և գնահատելու յուրաքանչյուրի ներդրումը համատեղ հաջողությունների հասնելու համար: