28/08/2020
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կազմակերպամեթոդական բաժինը, Երևանի քաղաքային մարմինը, Կոտայքի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզային մարմինները  2020 թվականի օգոստոսի 27-28-ը հեռավար ձևաչափով մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում ծրագրին։ Ծրագիրն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրմանը։ Մասնագետների կողմից քննարկվել է անչափահասների խնդիրների կարգավորման հետ կապված հոգեբանական, իրավական, սոցիալական հարցեր, որին Պրոբացիայի ծառայողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն։