29/02/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը ս․թ․ փետրվարի 19-ին կազմակերպել է վերասոցիալականացման միջոցառում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել են ինչպես բաժնում հաշվառված շահառուները, այնպես էլ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներ և արդարադատության ոլորտի ներկայացուցիչներ։ Խաղին մասնակցել է թվով 11 շահառու։

Միջոցառման նպատակն է, մեկ խմբում միավորել սոցիալական տարբեր կարգավիճակի մարդկանց, որն էլ կնպաստի միջանձնային հարաբերությունների ձևավորմանը և վերաինտեգրմանը։