ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային բաժնում տեղի ունեցավ «Պրոբացիայի պետական ծառայության գործառույթները» թեմայով աշխատանքային քննարկում
2017 թվականի մարտի 29-ին ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային բաժնում տեղի ունեցավ «Պրոբացիայի պետական ծառայության գործառույթները» թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկման ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնց թվում՝ ՊՊԾ տարածքային մարմնի գործառույթները տուգանքի ձևով պատիժը կատարելիս, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը կատարելիս, հանրային աշխատանքների ձեվով պատիժը կատարելիս, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, պատիժը կրելուց պայմանականվաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, պատժի հետաձգման՝ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց եվ այլ հիմքերով պատիժը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս:
Մասնակիցները ծանոթացան նաև էլեկտրոնային հսկողության, դրա կիրառուման, տեսակների, խնդիրների և առանձնահատկությունների, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եվ ֆինանսավորման կարգի, էլեկտրոնային հսկողություն սարքավորումների ուսումնասիրության, ՊՊԾ տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրման եվ օգտագործման ընթացակարգի, ՀՀ ԱՆ ՊՊԾ կամավորներին ներկայացվող չափանիշների և նրանց ներգրավման կարգի, ՊՊԾ-ի կողմից թարգմանչի ներգրավման կարգի վերաբերյալ։