ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի և Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային կենտրոնի հետ համատեղ 2019 թվականի մարտի 28-ին Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնում հաշվառված պրոբացիայի անչափահաս շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների հետ հետագա համագործակցության հարցերի շուրջ:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Լոռու մարզպետարանի, Ոստիկանության Վանաձոր քաղաքի և Գուգարքի բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների, Վանաձորի Զբաղվածության տարածքային կենտրոնի, արհեստագործական ուսումնարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շահառուների վերասոցիալականացման, հասարակություն վերաինտեգրման նպատակով շահագրգիռ մարմինների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել անչափահաս մեկ շահառուի դեպքի վարման արդյունքում առաջացած խնդիրներին:
Մասնակիցների կողմից կարևորվել է նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունը և ձեռք բերվել պայմանավորվածություն անչափահասների վերասոցիալականացմանն ուղղված հարցերում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: