29/03/2024

2024 թվականի մարտի 7-8-ը Նիդերլանդների Հանրապետության Հաագա քաղաքում իրականացվել է Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտեի կողմից կազմակերպված, Եվրոպայի Պրովացիայի Կոնֆեդերացիայի,  Վերականգնողական արդարադատության Եվրոպական Ֆորումի և Եվրոպական Պենիտենցիար Վերապատրաստման Ակադեմիայի աջակցությամբ իրականացվող Քրեական արդարադատության համակցված թրեյնինգային ծրագրիրը, որը նախատեսված էր պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև վերականգնողական արդարադատության համակարգի ներկայացուցիչների համար և ընդհանուր առմամբ՝ միտված էր քրեական արդարադատության վերը նշված երեք սեկտորների փոխգործակցության արդյունավետության բարելավմանը։ Ծրագրին մասնակցում էին  վերոնշյալ երեք սեկտորների եվրոպական 13 /տասներեք/ երկրների ներկայացուցիչներ և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետ Գերասիմ Հարությունյանը։

Երկօրյա թրեյնինգային ծրագրի շրջանակներում քննարկել են վերոնշյալ ոլորտների համագործակցության հետ կապված խնդիրները և առանձնահատկությունները, ինչպես նաև վերը նշված համագործակցության հավանական խոչընդոտները։ Դասընթացի շրջանակներում քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ համագործակցության առանձնահատկությունները, անդրադարձ է կատարվել համակցված թրեյնինգների  մեթոդաբանության և մեթոդների հետ կապված խնդիրներին։ Հատուկ ուշադրության արժանացվեցին վերը նշված երեք սեկտորների միջև փոխանցվող հմտությունները և կարողությունները, ինչպես նաև բոլոր երեք սեկտորների ներկայացուցիչներչին եռակողմ համագործակցության համար անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացումը։ Թրեյնինգային ծրագրի եզրափակիչ մասում մասնակիցները ներկայացրեցին թրեյնինգի ընթացքում ստացված գիտելիքների և հմտությունների հետագա կիրառման գործնական պլանը։