29/04/2019
2019 թվականի ապրիլի 27-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված 17 շահառուներ և նրանց ընտանիքի անդամները մասնակցել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին։

Պրոբացիայի շահառուները ներկա են գտնվել Գորիսի համայնքապետարանի կողմից Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված նկարների ցուցադրությանը, ֆլեշմոբին, տոնական համերգային ծրագրին և հրավառությանը։