ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի համագործակցության արդյունքում 2024 թվականի ապրիլի 11-ին վերոնշյալ մարզադպրոցում կազմակերպվել է սեղանի թենիսի մրցաշար:
Մրցաշարին մասնակցել է թվով 7 շահառու: Շահառուները մեծ ոգևորությամբ մասնակցել են մրցաշարին, որի արդյունքում որոշվել է հաղթողը, և վերջինս մարզադպրոցի կողմից պարգևատրվել է գավաթով: