29/06/2022
2022 թվականի հունիսի 29-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը Ծառայության Կոտայքի մարզային մարմնի Աբովյանի նստավայրում հյուրընկալեց Հայաստան ժամանած Լեհաստանի պատվիրակությանը ի դեմս Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչիի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի։
Գ. Սիմոնյանը պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության գործունեությունը, առկա խնդիրները, նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հետ սերտ համագործակցության արդյունքում համատեղ ծրագրերը և ձեռքբերումները։
Փոխնախարար Մ. Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ Պրոբացիայի ծառայությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու, և միաժամանակ վերահաստատել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: