29/10/2024

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 4-ին և 18-ին կայացած Պրոբացիայի ծառայության աշխատակիցների վերապատրաստմանը։

Ծառայության պետ Արամ Նիկոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդի գրասենյակին Պրոբացիայի ծառայության հետ կայուն գործընկերության, Պրոբացիայի ծառայության տարբեր գործառույթների շրջանակներում արդյունավետ համագործակցության և աջակցության համար՝ կարևորելով պրոբացիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը։

Վերապատրաստման ընթացքում ներկայացվել են տնային կալաք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժամիջոցնի կիրառման առանձնահատկությունները, իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրները և տրվել դրանց լուծման տարբերակները։

Դասընթացի ավարտին հարց ու պատասխանի ընթացքում ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել են ոլորտում գործնականում առաջացող խնդիրները և դրանց լուծման առաջարկվող տարբերակները։