Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում պրոբացիայի ծառայողների համար իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ «Պրոբացիայի շահառուների համար աշխատանքային դաշինքի ստեղծում և մոտիվացիոն հարցազրույցների վարում» թեմայով։
Ծառայության պետ Արամ Նիկոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ կարևորելով նմանատիպ վերապատրսատումների դերը Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետ իրականացման համար։
Դասընթացը վարել է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։ Դասընթացին մասնակցել են Պրոբացիայի ծառայության մարզային բոլոր մարմիններից ծառայողներ, իսկ հեռավոր մարզերի որոշ ծառայողները վերապատսրաստման դասընթացին միացել են առցանց տարբերակով։ Դասընթացն ընթացել է ակտիվ դերային խախերով, գործնական վարժություններով և պրակտիկ նյութերով։