29/12/2020
Պրոբացիայի ծառայության և  Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում «Աջակցություն նախկին ազատազրկվածներին՝ դիմակայելու COVID-19 համավարակի ռիսկերին» ծրագրի շրջանակում պրոբացիայի ծառայության թվով 77 շահառուներին տրամադրվել է առաջին անհրաժեշտության սնունդ և նույն ծրագրի շրջանակում տպագրվել է «Տեղեկատվական թերթիկ» գրքույկը, որն իր մեջ ներառում է սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահական աջակցություն տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպությունների տվյալները, որոնք խոցելի խմբերին տրամադրում են անվճար ծառայություններ: