30/05/2017
Մայիսի 30-ին և 31-ին «Աջակցություն ՀՀ-ում նորաստեղծ պրոբացիայի ծառայությունում երեխայանպաստ մոտեցումների և կառուցակարգերի ձևավորմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Պրոբացիայի պետական ծառայողների վերապատրաստումը՝ «Իրավական կրթությանև վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի»աշխատակիցների կողմից։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՄՆ Դեսպանատան, «Փի-Էյչ ինթերնեյշնլ»կազմակերպության աշխատակիցները: Հանդիպումը մեկնարկեց ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայությանպետ Ա. Նավասարդյանի բացման խոսքով, ով կարևորեց նմանատիպ հարթակների ստեղծումը, որոնք նպաստում են գործող կառույցների միջև համագորակցությանն ու պրոբացիայի ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացմանը։Այնուհետև ներկաները դիտեցին Պրոբացիայի պետական ծառայությանթիմի կողմից ստեղծված տեսաֆիլմ, որում ներկայացվում էր պրոբացիայի ստեղծման նախապատմությունն ու Հայաստանում դրա մեկնարկի, ներդրման կարևորությունը։Պրոբացիայի պետական ծառայության փորձագետ Վ. Հարությունյանը իրականացրեց խմբային աշխատանք, որի ընթացքում մասնակիցները փորձեցին ներկայացնել պրոբացիայի աշխատանքի ընթացքում այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են շահառուի հետ աշխատանքում։Հանդիպումը շարունակվեց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի»աշխատակիցների կողմից, ովքեր մասնակիցներին ներկայացրին և քննարկեցին Պրոբացիայի ծառայության և պրոբացիոն ծառայողի մասնագիտական էթիկայի ստանդարտները, մասնագիտական դերերը,անչափահասի հետ աշխատանքի առանձնահատկությունները,անհատական վերասոցիալականացման պլանի կազմումը և իրագործումը. թեմայի շուրջ ծավալվեցին քննարկումներ։ Հանդիպման ավարտին մասնակիցները կարևորեցին նմանատիպ հարթակների ստեղծումը, փորձի փոխանակման հնարավորություններըու հայտնեցին իրենց պատրաստակամությունը հետագա գործընթացներին մասնակցելու: