ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում ավարտվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիալոգիայի ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների եռամսյա ուսումնական պրակտիկան։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան Պրոբացիայի ծառայության գործառույթներին, հատկապես՝ շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներին՝ ուղղված կրկնահանցագործությունների կանխարգելմանը և շահառուների առավել արդյունավետ վերաինտեգրմանը հասարակություն։ Մասնակցեցին շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման տարբեր միջոցառումների, իրականացրեցին տարբեր դեպքերի ուսումնասիրություններ, լրացրեցին ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, ինքնուրույն կազմեցին վերասոցիալականացման պլաններ, ինչպես նաև մասնակցեցին դատական նիստերի։