2017թ. հունիսի 30-ին կայացավ հանդիպում ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերինի միջև։ Հանդիպման ներկա էին նաև IRZ հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Արամ Դարբինյանը։ Արսեն Նավասարդյանը ներկայացրեց Պրոբացիայի պետական ծառայության կառուցվածքը, գործառույթները, նրա առջև դրված խնդիրները և ոլորտի կայացման գործում հետագա քայլերը։
Թերեզա Թալհամերը իր հերթին, ծանոթանալով առկա հիմնախնդիրներին, ներկայացրեց IRZ հիմնադրամի կողմից դրանց լուծմանն ուղղված մեթոդները։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծեցին նմանօրինակ նախագծերի իրականացման կարևորությունը՝ հավելելով, որ առկա հիմնախնդիրների լուծման գործում առաջնային է կողմերի միջև հետագա համագործակցությունը: