ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 22 շահառուներ հուլիսի 3-ին մասնակցել են Երևանի սրտում՝ նկարիչների միության հիմնադրամում «Արմենպրես»-ի արխիվային բացառիկ լուսանկարների «Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսին։
Ցուցահանդեսում զետեղված էին արխիվային բացառիկ լուսանկարներ, որոնց միջոցով շահառուները թերթեցին անցյալի էջերը՝ հանդիպելով ականավոր արվեստագետների, սպորտսմենների, քաղաքական և ռազմական գործիչների։ Լուսանկարների միջոցով շահառուները ներկա գտնվեցիք մեր պատմության վավերագրմանը։
Միջոցառման նպատակներից էր նաև պրոբացիայի օտարազգի շահառուների հասարակություն վերաինտեգրվելուն նպաստելը։