30/07/2024

Հուլիսի 6-ին մշակութային արժեքների արժևորման շրջանակներում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի շահառուներն իրենց ընտանիքի անդամների և երեխաների հետ միասին, ծառայության աշխատակցի ուղեկցությամբ այցելել են Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ դիտելու «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը։

Միջոցառումը կրում էր մշակութային բնույթ և ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանն ու ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը։