2019 թվականի օգոստոսի 30-ին պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում ՀՀ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 12 շահառուներն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
Ճանաչողական այցի ընթացքում շահառուները շրջել են թանգարանում, ծանոթացել պատկերասրահում ամփոփված Վազգեն Սարգսյան` զինվորի, սպարապետի, հայ հասարակական-քաղաքական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությանը: