30/11/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացման շրջանակներում մարմնում հաշվառման մեջ գտնվող 10 շահառուների մասնակցությամբ 2022թ. նոյեմբերի 29-ին այցելեցին  «Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ: Այցելությանը ուներ  մշակութային, ճանաչողական բնույթ՝ շահառուներին ծանոթացնելու մեծ գրողի կյանքին և գործունեությանը: Թանգարանի տնօրեն և բանաստեղծուհի Լենա Անթառանյանի կողմից լոռվա հատուկ կոլորիտով ներկայացվեցին Ստեփան Զորյանի մասին հետաքրքրաշարժ դեպքեր, մանրամասներ նրա անձնական կայանքից։ Շահառուները շրջեցին տուն-թանգարանի հարակից այգում, ունկնդրեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից: