30/11/2022
Սույն թվականի նոյեմբերի 30-ին համագործակցության շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետ Վարդան Չոբանյանը, աշխատակիցներ Վիլիամ Մինասյանը և Վահանուշ Ղաբուզյանը մասնակցեցին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ կողմից 2022թ․ մայիս-օգոստոս ամիսների ընթացքում իրականացված «Լոռու մարզում դատարանների հասանելիությունը ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար» հետազոտական զեկույցի շնորհանդեսին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի սոցիալական աջակցության ներկայացուցիչը և հասարակական կազմակերպության  կին շահառուներ։ Հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին հետազոտության իրականացման պատճառները և ստացված արդյունքները, կարևորվեց կնոջ դերն ու նշանակությունը հասարակության մեջ, վեր հանվեցին բռնության ենթարկված  կանանց խնդիրներն, ինչպես նաև առաջարկվեցին ընտանիքում բռնության վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով միջոցառումների արդյունավետ իրականացման տարբերակներ։