31/01/2023
2023 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը, Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովան, միջազգային, տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով կոնֆերանսին։
Փոխնախարար Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների դեսպանին` արդարադատության ոլորտում ցուցաբերած աջակցության համար:
Ներկաները քննարկել են՝ «Այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման պրակտիկան COVID-19 համավարակի ժամանակ»,  «COVID-19 համավարակի ազդեցությունն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների վրա», «Խափանման միջոցի փոփոխման և պատժից ազատման մեխանիզմները COVID-19 համավարակի ժամանակ» թեմաները, և ի թիվս այլի ներկայացվել է նաև Պրոբացիայի ծառայության կողմից իրականացված  աշխատանքները, որոնք միտված են եղել համավարակով պայմանավորված խոցելի խմբում գտնվող շահառուներին աջակցելու, օգնություն ցուցաբերելու միջոցառումներով, ինչպես նաև անհրաժեշտ սահմանափակումներով և այլն։