31/05/2019
2019 թվականի մայիսի 31-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային բաժնի աշխատակիցները կազմակերպել էին բաժնում հաշվառված թվով 12 շահառուների այցելությունը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպված այցելության նպատակն էր շահառուներին ծանոթացնել եկեղեցու հնագույն պատմամշակութային ճարտարապետությանը և նպաստել հոգևոր արժեքների ձևավորմանը։
Թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Սրբազանը, քահանաներ՝ Տ․ Փառեն և Տ․ Սարգիսը ներկաներին պատմել են եկեղեցու հիմնադրման պատմությունը,  քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերն անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում։ 

Հանդիպման վերջում պրոբացիայի շահառուները մասնակցել են մոմավառության արարողությանը և իրենց համար կազմակերպված հյուրասիրությանը։