Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմինը, կարևորելով շահառուների վերասոցիալականացումը և վերաինտեգրումը հասարակություն, մայիսի 23-ին կազմակերպել է 11 շահառուների այց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ մասնակցելու Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի ունկնդրմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր հայ մշակույթի երախտավոր մեծն Կոմիտասի 155, Պարույր Սևակի 100 և «Անլռելի զանգակատուն» պոեմի հրատարակման 65 ամյակներիի առթիվ։ Շահառուները մասնակցեցին միջոցառմանը ասմունքող Արթուր Սարգսյանի հրավերով, ով և կարդաց պոեմը՝ լարային քառյակի և երգչախմբի մանակցությամբ։ Միջոցառման ժամանակ հնչեցին Կոմիտասյան երգեր, ինչպես նաև հատվածներ կոմիտասյան պատարագից։ Ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Պուրույր Սևակի թոռ Սևակ Ղազարյանը։
Ծառայության աշխատակիցները շահառուների հետ իրականացրին նաև զրույց-քննարկում պոեմի ստեղծման, բովանդակության և հեղինակի մասին։