Հոգևոր զրույց պրոբացիայի շահառուների հետ․ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի
Արդեն ավանդույթ է դարձել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված և վերահսկողությոն տակ գտնվող շահառուների այցը մարզային եկեղեցիներ՝ մասնավորապես Մուղնի համայնքում գործող Սուրբ Գևորգ եկեղեցի։ Շահառուների հոգևոր, կրոնական հետաքրքրությունների բավարարաման և գիտակցության բարձրացման նպատակով հուլիսի 19-ին կազմակերպվել է հերթական այցը, որում ընդգրկված էին 23 շահառուներ։
Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ և հոգևոր հովիվներ Տ․ Փառեն, Տ.Սարգիս, Տ.Գարեգին և Տ․Եղիշ քահանաների մասնակցությամբ անցկացվել է հոգևոր զրույց՝ Աստվածաշնչյան թեմաներով։ Զրույցի թեման վերաբերում էր Քրիստոսի խաչելությանը, նրա հետ խաչված անձանց կերպարին։ Այնուհետև զրույցը շարունակվեց Արագածոտնի թեմի կողմից կազմակերպված հյուրասիրությամբ, որը խորհրդանշում էր Աստվածաշնչյան «Ագապե» կամ սուրբ ընթրիք ծիսակարգը։
Հոգևոր զրույցը շահառուների հետ անցավ անկեղծության ու անմիջական շփման մթնոլորտում, որը մեծ բավականությամբ և սիրով ընկալվեց նրանց կողմից։