2020 թվականի օգոստոսի 28-ին Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են «Ավարայրի ճակատամարտի» 1570-ամյակին նվիրված պատմամշակութային միջոցառմանը
2020 թվականի օգոստոսի 28-ին Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառուներ մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության կողմից կազմակերպված «Ավարայրի ճակատամարտի» 1570-ամյակին նվիրված պատմամշակութային միջոցառմանը, որը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքում:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են մինչև մեր օրերը պահպանված, դարերի խորքից մեզ հասած Վարդանանց հերոսամարտի կենդանի վկաները` Քեոշք ամրոցը, Ս. Վարդանանց եկեղեցին, հերոս նահատակների խոսուն շիրիմները:
Միջոցառումն ուղղված էր Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր ուսուցողական բնույթ: