31/10/2018
2018 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հերթական անգամ քննարկվել է շահառուների համար մշակված և գործարկման պիլոտային փուլում գտնվող ռիսկերի և պահանջմունքների գնահատման էլեկտրոնային գործիքը (ՌԿԳԳ), որը թույլ է տալիս վեր հանել շահառուի ռիսկերը ու պահանջմունքները և վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի աշխատակից Եվգենիա Իվանովան ծառայության աշխատակիցներին ներկայացրել է վերամշակված ՌԿԳԳ-ի կիրառման առանձնահատկությունները և դրանով աշխատելու նրբությունները, պատասխանել աշխատակիցներին հուզող հարցերին: